Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի հետ շախմատ եւ բլոտ չեմ խաղացել». Լեւոն Յոլյանը պարզաբանում է իր անցյալը

Հունիս 25,2020 19:00

«Հարցս քաղաքական է: 2013թ.-ին դուք եղել եք Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալներից: Շտաբի պետերը եղել են Սերժ Սարգսյանի մերձավորները, որոնց վրա էին հիմնական կազմակերպչական աշխատանքները: Դուք նաեւ շախմատի հանդեպ մեծ սեր ունեք եւ համարվել եք Սերժ Սարգսյանի շախմատի ընկերը, նաեւ, ժողովրդական լեզվով ասած՝ Սերժ Սարգսյանի «բլոտի զույգը»:

Կուզենայի հստակ պատասխանեք՝ դուք Սերժ Սարգսյանին ձեզ ընկեր համարո՞ւմ եք, հեղափոխությունից հետո նրան հանդիպե՞լ եք: Եղե՞լ են իրավիճակներ, երբ ձեր նախկին գործընկերները դիմեց ձեզ, որպեսզի դուք օգտագործեք ձեր կապերը՝ այս կամ այն գործի վրա ազդելու համար»,-ԱԺ նիստում այսօր ՀՀ հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ այսօր հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանին նման հարցադրումներ հղեց «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Լեւոն Յոլյանը պատասխանեց. «30 տարուց ավելի շախմատով չեմ զբաղվել, բայց միջազգային կարգի սպորտի վարպետ եմ: Երբեւէ Սերժ Սարգսյանի հետ շախմատ եւ բլոտ չեմ խաղացել…2006թ.-ից մինչեւ օրս շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալն եմ, ակտիվ զբաղվել եմ շախմատիստների հոգսերով: Սերժ Սարգսյանին վերջին երկու տարում հանդիպել եմ երեւի երկու անգամ՝ ֆեդերացիայի նիստերի ժամանակ: Իմ համոզմամբ՝ հարաբերություններում ընկերությունը, քավոր-սանիկությունը չպետք է փոխվի: Ինչ վերաբերում է շտաբին, բացի կոմկուսից, այլ կուսակցության կազմում չեմ եղել: 1999թ. ես եղել եմ «Արժանապատիվ ապագա» կուսակցության շտաբի պետը, իսկ ՀՀԿ-ում ընդգրկված եմ եղել ոչ որպես կուսակցական: Տեղամասերի հետ երբեւէ կապ չեմ ունեցել, չեմ կարծում, որ հիմա պետք է մանրամասնեմ այդ մասին: Ինչ վերաբերում է ընկերությանը, ես չեմ արժանացել Սերժ Սարգսյանի ընկերը լինելուն, բայց ընկերությունը պաշտոնից չպետք է փոխվի»:

Վաղարշակ Հակոբյանը պնդեց Սերժ Սարգսյանի հետ ընկեր լինելու մասին հարցը, Յոլյանն էլ հորդորեց Սերժ Սարգսյանին հարցնել. «Եթե նա ասի՝ այո, ես գոհունակությամբ կասեմ՝ այո: Նայած, թե ընկեր ասելու տակ ինչ եք դնում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930