Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունիսի 25-ի դրությամբ, մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1200 դեպք:
Ունենք 773 առողջացած և 807 ինքնամեկուսացած:
Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում արդեն ունենք մահվան 32 դեպք:
Կարևորելով յուրաքանչյուրիս դերակատարումն այս աներևույթ թշնամու դեմ պայքարում՝ կրկին խնդրում և հորդորում եմ մեր ազգաբնակչությանը հետևել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանմանը և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն»:
Կարդացեք նաև