Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ ստացա իմ թեստի դրական պատասխանը: Գիտեմ, որ լրատվամիջոցներում մինչ այս պահն էր նման լուր պտտվում, բայց դրա մասին հաջորդ դասին…
Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ինձ լավ եմ զգում: Հիվանդությունն ինձ մոտ ընթանում է հետևյալ ախտանշաններով` աչքերի շուրջ ցավ, մեջքի մկանային ցավ և ջերմություն, բայց, ոչ բարձր:
Ժամանակ առ ժամանակ տեղյակ կպահեմ ընթացքի մասին:
Շնորհակալ եմ բոլորին ցուցաբերած հոգատարության համար»:
Կարդացեք նաև