Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ծառուկյանն իր ամառանոցում իրականությունից շատ հեռու է, միգուցե իրեն նամակներ գրող երդումներով մարդկանց մոտ սով սկսվի, բայց ՀՀ-ում սով չի լինելու». Ալեն Սիմոնյան

Հունիս 25,2020 16:58

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն կանխագուշակությանը, որ սով է լինելու, երկրում տնտեսական-սոցիալական առումով վատ իրավիճակ է՝ ասաց. «Պարոն Ծառուկյանին շատ բաներ սխալ են զեկուցում: Ինքը իր ամառանոցում իրականությունից բավականին հեռու է: Միգուցե իրեն նամակներ գրող երդումներով մարդկանց մոտ կամ այն մարդկանց մոտ, ում ինքը կամ իր աշխատակիցները վախեցնում են աշխատանքից ազատելու վտանգով, միգուցե իրենց մոտ կարող է սով սկսվել, ես դա չեմ բացառում, բայց ՀՀ-ում սով չի եղել ու չի լինելու: Շուտով այդ քաղաքական դիսկուրսը, որը կառուցված է միայն կորոնավիրուսի վրա ու որը ես համարում եմ անընդունելի, շատ սխալ աշխատելաոճ, շատ շուտով կավարտվի: Խնդրում եմ, 2-3 ամիս անց այդ հարցը կտաք պարոն Ծառուկյանին, կասեք՝ բա սով էր սկսվում, ո՞ւր է այդ խոստացված սովը»:

Aravot.am-ի հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասաց, որ ո՞վ չգիտի՝ ԲՀԿ-ն ընտրակաշառք բաժանած կուսակցություն է, բայց գոնե վերջին խորհրդարանական ընտրություններին, որը համարվում է լեգիտիմ ու ընտրակաշառքներից զերծ, ԲՀԿ-ն 103 հազար քաղաքացու ձայն է ստացել, ուրեմն երբ հայտարարում եք, որ այդ քաղաքական ուժը պետք է վերացվի քաղաքական դաշտից, ո՞նց եք դա պատկերացնում, չէ՞ որ խոսքը Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն ձեւավորած ուժի մասին է՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Դուք ինքներդ լավ գիտեք՝ քանի ընկերություն կա, որը հանձնված է կառավարման, համակարգ գոյություն ունի, իներցիա գոյություն ունի: Բայց այն բանը, որ ՀՀ-ում քաղաքական կամք է եղել հեղափոխությունից հետո ու ընտրակաշառք որեւէ մեկին չի թույլատրվել բաժանել ու ոստիկանությունը աչք չի փակել՝ դա փաստ է: ՀՀ քաղաքացիները ամեն ինչ շատ լավ գիտեն՝ ով ինչ է բաժանել, երբ է բաժանել, որ ընտրություններն են կեղծած եղել: Իշխանությունը գործելու համար իրավական փաստի կարիք ունի: Ես կարող եմ հրապարակային ասել, դուք էլ ինչ-որ տեղեկություններ ասեք, բայց գործելու համար իրավական փաստ է պետք: Չեմ բացառում, որ շատ մոտ ապագայում նաեւ քրեական գործով տեսնենք»:

Ալեն Սիմոնյանը նաեւ հիշեցրեց, որ ԲՀԿ-ն վերջին խորհրդարանական ընտրություններից ընդամենը ամիսներ առաջ ստացել է 435 հազար ձայն՝ 4 անգամ ավելի շատ. «Պատասխանն ինքնին ակնհայտ է՝ այն ժամանակ ինչպես է եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930