Եթե կորոնավիրուսն Ադրբեջանում տարածվի նույն տեմպերով, ապա երկրի առողջապահական հակամարգը կարող է չդիմանալ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գանձակում (Գյանջա) կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված հիվանդանոցի բացման արարողությանը:
«Սկզբնական փուլում ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ մենք խուսափեցինք մեծ դժբախտությունից»,-ասել է Ալիևը և հավելել, որ չնայած խիստ պահանջներին որոշ մարդիկ անպատասխանատու վարք են դրսևորել և չեն հետևել տարրական կանոններին:
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ այժմ երկրում վարակակիրների թվի աճ է գրանցվում և եթե իրավիճակը չփոխվի, երկրի առողջապահական համակարգը չի դիմանա: «Այդ պատճառով էլ Բաքվում և մի քանի այլ քաղաքներում ավելի կոշտ կարանտինի ռեժիմ է սահմանվել»,-հավելել է Ալիևը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ