Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեղարկված հանրաքվեի համար գնված իրերը կօգտագործվեն հետագա ընտրություններում». Մուկուչյան

Հունիս 25,2020 16:42

«Երբ նշանակվեց հանրաքվեն, հաստատվեց ժամանակացույց, կատարվեցին ընտրական գործընթացի համար անհրաժեշտ գործառույթները: Մենք չէինք կարող ենթադրել, որ չպետք է կատարեինք նախապատրաստական աշխատանքները»,-ԱԺ նիստում այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ անդրադառնալով ՍԴ «հին կազմի» դատավորների հարցով հանրաքվեին, որը չեղարկվեց կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պատճառով, ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվել էր, թե ինչ ծախսեր էին կատարվել չկայացած հանրաքվեի համար:

Մուկուչյանը նշեց. «Հանրաքվեի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ժամանակ կատարվել են համապատասխան ծախսերը. ԿԸՀ-ին հատկացվել էր մոտ 2,5 միլիարդ դրամ գումար: Ծախսվել է մոտ 125 միլիոն դրամ. պատվիրվել են քվեախցեր, ծրարներ, պարկեր, կապարակնիքներ եւ այլն: Կարեւորեմ այն, որ այս արված ծախսն այնպիսի նյութեր են, որոնք հետագա ընտրական գործընթացների համար օգտագործելի են: Դրանք այնպիսի նյութեր են, որոնք կպահպանվեն եւ հետագայում ՏԻՄ ընտրությունների ժամանակ կօգտագործվեն: Բնականաբար, նորից չի գնվի այն առարկաները, որոնք արդեն կան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930