Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախկին խախտումները վերացված չեն եղել, կասեցման պահին եւս առկա են եղել խախտումներ. «Երեւան Սիթի» սուպերմարկետի մասնաճյուղի գործունեությունը կասեցվել է

Հունիս 25,2020 16:13

«Արցախ/Տեղեկատվական շտաբ» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր 48 ժամով կասեցրել է Երևանի Տիգրան Մեծ 10 հասցեում գործող «Երեւան Սիթի» սուպերմարկետի գործունեությունը:

Երկարատեւ կասեցման մասին ՀՀ պարետի որոշման հիմք է հանդիսացել տնտեսվարողի մոտ կրկնախախտման փաստը: Այս մասնաճյուղի գործունեությունը կասեցվում է արդեն երկրորդ անգամ։

ԱԱՏՄ արձանագրած նախկին խախտումները վերացված չեն եղել, ավելին՝ կասեցման պահին եւս առկա են եղել խախտումներ՝ մարդկանց կուտակումներ, դիմակի պատշաճ չկրման դեպքեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930