Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Օրբելյանը՝ քաղաքական ուժերին. «Ոչ պարոն Քոչարյանի, ոչ էլ փաստաբանական թիմից որեւէ մեկի անունը չշոշափել»

Հունիս 25,2020 16:03

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամներ Արամ Վարդեւանյանն ու Արամ Օրբելյանը ՍԴ-ի դիմաց հանդես եկան ճեպազրույցով, որը վերաբերում էր ՍԴ-ից իրենց երկու դիմումները հետ վերցնելուն: Մասնավորապես, Արամ Օրբելյանը նշեց. «Հաշվի առնելով, որ երկու օր առաջ Սահմանադրությունում ընդունվեց փոփոխություններ կատարելու փաթեթը, որի մասին երկու խորհրդարանական խմբակցություն հստակ արտահայտել էր իր դիրքորոշումը, որ այն ամբողջությամբ ապօրինի փաթեթ է, չի համապատասխանում Սահմանադրությանը, սակայն խմբակցություններից մեկը պառլամենտարիզմի սկզբունքները չոտնահարելու պայման հնչեցրեց պարոն Քոչարյանի գործը, դրա համար մենք առավոտյան պարոն Քոչարյանի հետ վերջնական քննարկել եւ որոշում ենք ընդունել՝ հրաժարվել մեր ներկայացրած դիմումներից:

Նախագահը հստակ դիրքորոշում հայտնեց, որ եթե իր գործի պատճառով որոշակի խոչընդոտներ են առաջանում, ապա ինքը պետք է պահանջի, որ իր փաստաբանները հետ վերցնեն դիմումները»:

Արամ Օրբելյանը կոչով դիմեց քաղաքական ուժերին. «Սահմանադրության հետ կապված այս գործընթացներում ոչ պարոն Քոչարյանի, ոչ էլ փաստաբանական թիմից որեւէ մեկի անունը չշոշափել: Այդ գործընթացը բացառապես դիտարկել պառլամենտական խմբակցությունների եւ պատգամավորների իրավասության շրջանակներում, եւ եթե գտնում են, որ իրավունքի խախտում կա, ինչի մասին արտահայտվել են, եթե գտնում են, որ կա դիմում, որը կարող է ստորագրվել ինչ-որ ամսաթվի, կարող են չսպասել դրան՝ հիմք ընդունելով մեր դիմումը եւ միանալ այդ գործընթացին»:

Փաստաբանի ձեւակերպմամբ, Ռոբերտ Քոչարյանի եւ իրենց փաստաբանական թիմի մոտեցումները հստակ են՝ իրենք չեն ուզում որեւէ առնչություն ունենալ Սահմանադրական կարգի տապալման գործընթացի հետ. «Մենք ունենք մի գործիք, այն է, ինչ հիմա անում ենք, ուրիշ գործիքակազմ, ուրիշ տարբերակ չունենք…Մենք տեսնում ենք, որ խորհրդարանական խմբակցություններից մեկը Սահմանադրության երաշխավորման եւ պառլամենտի հետ կապված իրավունքներն ու պարտավորություններն ապահովելու համար դատարան դիմելը կապել է Քոչարյանի գործի քննության հետ: Դրա համար էլ ասում ենք, որ եթե պառլամենտարիզմ կայացմանը խոչընդոտում ենք մենք, ուրեմն մեզանից հասնող բոլոր գործողություններն անում ենք: Մենք այլ գործիքակազմ, քան դիմումը հետ վերցնելը չունենք»:

Արամ Օրբելյանը նշեց, որ չի ուզում գուշակել, թե ինչպես կվարվի Սահմանադրական դատարանը հետագայում. «Մենք օգտվել ենք մեզ տրված միակ իրավունքից… Այն գործընթացը, ինչը վերաբերում է Սահմանադրական փոփոխությունների ապօրինի լինելուն, ԼՀԿ խմբակցության եւ այլ պատգամավորների գործընթացին միանալուն, չպետք է փոխկապակցվի մեզ հետ: Ես խնդրում եմ, պահանջում եմ, հորդորում եմ բոլոր պատգամավորներին այս գործընթացը քննարկելու մեջ մոռանալ Ռոբերտ Քոչարյան, Արամ Օրբելյան, Արամ Վարդեւանյան, Քոչարյանի փաստաբաններ եւ այլ ձեւակերպումները, որովհետեւ ես տեսնում եմ գործընթաց, որ մարդիկ իրենց անգործությունը, իրենց դատարան չդիմելը, կամ այսպես ասած՝ հետո կդիմենք, ժամանակը կգա, կդիմենք ձեւակերպումները կապում են Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, սակայն դրանք չեն համապատասխանում իրավական պետության եւ մարդու իրավունքների գերակայությանը:

Մի պնդում էլ՝ եթե պատգամավորները տեսնում են իրավական գործընթաց, որը իրենց գնահատականով քաղաքական է, ես ակնկալում եմ այդ պատգամավորներից հաջորդ հայտարարությունը, որ տեղի է ունենում քաղաքական հետապնդում, ինչը ես չտեսա ոչ մի պատգամավորի ասածի վերաբերյալ: Էլի եմ կրկնում՝ մեր դիմումն ունի մեկ նպատակ այս գործընթացի հետ որեւէ առնչություն չունենալ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ». Հավելենք, որ 2015 թվականին հիմնադրված «Ալյանս» ցենտրիստական կուսակցության երիտասարդական թևի հասարակայնության հետ կապերի պատասխանատուի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Գաբրիելյանը հայտնում է, որ պատրաստ են ստորագրել ՍԴ դիմելու ձևաթուղթը. «Սիրով հայտնում ենք, որ ԱԺ-ում մեր ներկայացուցիչ պատգամավոր Ուրիխանյանը լիազորվել է կուսակցության կողմից ստորագրել ձևաթուղթը, և հիմա տեղի է ունենում այդ գործընթացը»: Պակաս է մնում մեկ ստորագրություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930