Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ–ների ֆինանսավորմանը

Հունիս 25,2020 15:41

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կնքել են 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր։ ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված ֆինանսական միջոցները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կուղղի Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հետևանքով տուժած միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Համաճարակից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսական միջոցները տրամադրվելու են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով։

‹‹Այս բարդ ժամանակահատվածում մեզ համար շարունակում է կարևոր մնալ Հայաստանում միկրո և ՓՄՁ-ների ֆինանսավորման գործընթացի պատշաճ կազմակերպումը: Մեր վստահելի գործընկեր ՎԶԵԲ–ի հետ համագործակցության արդյունքում ներգրավված միջոցների շնորհիվ հնարավորություն կունենանք նոր շնչով ու նոր թափով աջակցել համավարակից  տուժած միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին: Հատկապես այս իրավիճակում ՄՓՄՁ-ների ֆինանսավորման անխափան ընթացքը առաջնային նշանակություն ունի մեր երկրի տնտեսության կայունության համար››,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման փուլից սկսած ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՓՄՁ-ներին տրամադրել է շուրջ 49.5 մլրդ դրամի ծավալով վարկային միջոցներ՝ ավելի քան 32000 գործընկերոջ:

Covid-19 ճգնաժամի ընթացքում ՎԶԵԲ-ը Հայաստանում շարունակում  է մնալ առանցքային գործընկեր, և այս  ֆինանսավորումը կորոնավիրուսային համաճարակի ազդեցության դեմ պայքարին օժանդակելու և վերականգնմանը աջակցելու միջոցառումների միայն մի մասն է:

ՎԶԵԲ-ը հանձնառու է 2020-21թթ.-ին 21 միլիարդ եվրո գումարի չափով աջակցություն տրամադրել այն 38 երկրներին, որտեղ ներկայումս ներդրումներ է կատարում: Աջակցությունը ներառում է առկա հաճախորդների համար Կայունության ծրագիր, որն առաջարկում է կարճաժամկետ իրացվելիություն և շրջանառու միջոցներ:

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է 1,5 միլիարդ եվրո 183 ծրագրում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը և անցմանը դեպի կայուն, «կանաչ» տնտեսություն:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930