Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ-ն ընտրի այն դատավորներին, որոնք կքննեն ապօրինի գույքի բռնագանձման գործերը

Հունիս 25,2020 14:40

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների օրինագծի համաձայն՝ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդն առաջիկայում լիազորություն է ունենալու ընտրել այն դատավորներին, որոնք կքննեն ապօրինի ծագման գույքի բռնագանձման քրեական գործերը: Օրինագիծն այսօր ԱԺ-ում քննարկվեց երկրորդ ընթերցմամբ: Մինչեւ երկրորդ ընթերցումն առաջարկներ չեն ներկայացվել:

Անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց՝ նշյալ դատավորները պետք է անցնեն բարեվարքության այնպիսի ստուգում, որը որոշումներ կայացնելիս նրանց զերծ կպահի նախկին պաշտոնյաների ներգործությունից. «Ի՞նչ երաշխիք կա, որ ապօրինի ծագման գույքի գործերը քննող դատավորները զերծ են լինելու օլիգարխների ազդեցությունից, պետությունն ի՞նչ երաշխիքներով է պաշտպանելու այդ դատավորներին եւ նրանց ընտանիքներին»:

Օրինագծի զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն արձագանքեց. «Ինձ համար պարզ չէր՝ ձեր խոսքը միտվա՞ծ էր նրան, որ այս օրինագիծը չպետք է ընդունվի: Օրինագծի իմաստն այն է, որ հնարավորինս շուտ ունենանք վերապատրաստվող դատավորներ, մենք էլ կհասկանանք, թե նրանք որքանով են համապատասխանում նման գործերը քննելուն»:

Օրինագծի ամբողջական ընդունմանը «կողմ» քվեարկեց 83, «դեմ»՝ 1 պատգամավոր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930