Ինչո՞ւ է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ենթադրում, որ ադրբեջանցի հաքերները կորոնավիրուսով վարակված անձանց տվյալները հրապարակում են հենց մեյլեր կոտրելու միջոցով։
«Ա1+»-ի հետ զրույցում մեդիափորձագետը պարզաբանում է՝ նախ հաքերներն իրենք առաջինը գրել էին, որ տվյալները ստացել են մեյլի միջոցով․ «Չեմ կարծում, որ խաբում են, որովհետև շատ ավելի լուրջ տպավորություն կթողնեին, եթե գրեին, որ բազա են կոտրել, քան մեյլ»։ Մարտիրոսյանը պնդում է՝ ծանոթ է նաև հաքերային այդ թիմի գործելաոճին, նրանք հիմնականում խաբելով գաղտնաբառեր են կորզում տարբեր նամակների միջոցով։ Մեդիափորձագետը նաև ենթադրում է, որ եթե կոտրեին միասնական բազա, միանգամից ամբողջ ինֆորմացիան կհրապարակեին, մինչդեռ հրապարակվածը ցաքուցրիվ ինֆորմացիա է․ «Նաև ֆայլերի ձևավորումը խոսում է այն մասին, որ տարբեր տեղերից, տարբեր ոճի գրառումներ են։ Մի տեղ 30 տվյալ է, մի տեղ՝ 80։ Իմ ենթադրությունն այն է, որ տարբեր կառույցներ՝ մարզպետարան, պարետատուն և այլ կառույցներ, իրար մեջ տվյալների փոխանակում են անում մեյլերի միջոցով, դրա համար տվյալների արտահոսք է լինում»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: