«Մեզ ասում են, թե մաքսանենգություն ենք անում: Հիմա ինչո՞ւ են գնալով կենտրոնանում իմ ընտանիքի վրա, թե մենք մաքսանենգ ենք, թե մենք կոռուպցիոներ ենք…այսինքն, մեզանից ուզում են ստանալ իրենց կերպարը»,-2019թ.-ի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քանի որ իրենք հիմա ուզում են հեղափոխություն անեն, ուզում են, որ ազատ լրատվամիջոցների ձեռամբ ինձանից կերտեն Սերժ Սարգսյան, ինձանից կերտեն իրենց նման մի եղկելի կերպար: Սա է նրանց ողջ նպատակը, որը չի անցնելու: Մտածում են, թե փողի մեջ է ուժը: Ինչպես ռուսական հայտնի ֆիլմում է ասվում՝ ոչ, ճշմարտության մեջ է ուժը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ