Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նորությո՞ւն է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել». Փաշինյանի խոսքով՝ ԲՀԿ-ն ինքնաոչնչացվել է

Հունիս 25,2020 13:40

«Ասում եք՝ քաղաքական հետապնդում…30 տարի քաղաքական հետապնդում ենք տեսել: Այդ որտե՞ղ եք տեսել, որ քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանավորել: Մեզ համար բա ինչո՞ւ չէին հրաժարվում: Բա թող մեր համար էլ ասեին՝ չէ, չենք կալանավորում…վիզները կոլորեին հինգ րոպեում՝ սեղանի տակից դուրս չէին գա»,-ԱԺ նիստում այսօր 2019թ.-ի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդումը քաղաքական հետապնդում որակող հայտարարություններին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝դատական համակարգում ապօրինի ազդեցություններից հրաժարվել են, բայց դա չի նշանակում, թե ազդեցության հին համակարգերը շարունակելու են գործել. «Թող դրսեւորվեն եւ ցույց տան, թե ով ով է: Հիմա դատարանների հարցը լուծված չի, որովհետեւ չենք ուզում խամաճիկային հին համակարգը փոխարինել նորով: Ուզում ենք անկախ դատարան ունենալ: Այն դատավորը, որն իր խղճով առանց հին կապերի կկայացնի որոշում, նա մեր գլխի վրա տեղ ունի, նա այս պետության հենասյունն է, եւ մենք ամեն ինչ անելու ենք՝ նման մարդկանց պաշտպանելու եւ մյուսներին դատական համակարգից դուրս շպրտելու համար»:

Փաշինյանն անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նկատառմանը, թե ԲՀԿ-ն բոյկոտել է ԱԺ նիստերը, սակայն քաղաքական մեծամասնությանը դա չի հետաքրքրում. «Այդ քաղաքական ուժը, իմ գնահատմամբ, ինքնաոչնչացվել է, որովհետեւ այս ամբիոնից լուրջ դեմքով հերքում է մի բան, որը բոլորը գիտեն: Այսինքն, նորությո՞ւն է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել, նորությո՞ւն է դա որեւէ մեկի համար…նրանք այսօր այստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ որովհետեւ չկան այլեւս, որովհետեւ ժողովրդի աչքերի մեջ նայող եւ սուտ խոսող քաղաքական ուժը ՀՀ-ում քաղաքական գործունեություն չի ծավալելու: Չի կարելի ժողովրդին ձեռք առնել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930