Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստերի համեմատությունը վկայում է այն մասին, որ «Գազպրոմ Արմենիայի» հաստիքները գերուռճացված են կոռուպցիոն նպատակներով. «Սասնա Ծռեր»

Հունիս 25,2020 13:35

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ռուսական «Գազպրոմ Արմենիան» ՓԲԸ-ն (այսուհետև՝ նաև Ընկերություն) սկսել է իր աշխատողներին զանգվածաբար կրճատելու գործընթաց: Ընկերությունը մինչև 1000 աշխատողի կրճատելու վերաբերյալ իր այդ որոշումն օրեր առաջ պատճառաբանել էր գազի սակագինն իր ներկայացրած հայտի չափով չբավարարելու հանգամանքով:

Փաստերի համեմատությունը վկայում է այն մասին, որ իրականում Ընկերության հաստիքները գերուռճացված են կոռուպցիոն նպատակներով, ինչպես նաև կախյալ սոցիալական ռեսուրս ունենալու համար: Հակառակ պարագայում ինչպես կարող է Ընկերությունն անխափան աշխատել այդպիսի մեծածավալ կրճատումներից հետո: Ասվածը հիմնավորվում է նաև կրճատման ենթակա աշխատողների ահազանգով, ըստ որի՝ կրճատվում են կրթված և բանիմաց աշխատողները, մինչդեռ Ընկերության ղեկավարության հետ փոխկապված անձինք, հաճախ առանց համապատասխան կրթության, զբաղեցնում են բարձր պաշտոններ և չեն կրճատվում: Սակայն ներկայումս առաջնահերթ է ակնհայտորեն քաղաքական նպատակներով երկրում դժգոհություն և անկայունություն առաջացնելու համար Ընկերության աշխատողների զանգվածային կրճատումը, ինչպես նաև կրճատվող աշխատողների իրավունքների պաշտպանությունն ու նրանց ընտանիքների ապրուստի խնդրի լուծումը:

Դրա համար գործող իշխանությունը պարտավոր է անհապաղ կերպով.

1) Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցով՝ Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով, ՀՀ օրենսդրության և Ընկերության հետ կնքված պայմանագրերին համապատասխան անհրաժեշտ տեղեկություններ պահանջել և ստանալ Ընկերությունից՝ նրա իրական ծախսերը պարզելու համար, այնուհետև, ըստ այդմ, ձեռնարկել Ընկերության գործունեության վերաբերյալ պայմանագրերի վերանայման քայլեր,

2) կրճատվող աշխատողների իրավունքների պաշտպանության նպատակով պետության հաշվին/աջակցությամբ տրամադրել անվճար իրավաբանական օգնություն, ինչպես նաև հնարավոր միջոցներ ձեռնարկել նրանց այլ աշխատանքով ապահովելու կամ նվազագույն սոցիալական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930