Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը հասավ Նորքի տուն-ինտերնատ. 22 տարեցի եւ 4 աշխատակցի մոտ թեստի պատասխանը դրական է եկել

Հունիս 25,2020 12:54

Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում 26 մարդ վարակվել է կորոնավիրուսով, որից 22-ն այդտեղ խնամվող տարեցներ են, 4-ը՝ աշխատակիցներ: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանը, աշխատակիցներից մեկի մոտ ի հայտ են եկել ախտանշաններ, ինչից հետո տուն-ինտերնատի 46 անձ թեստավորվել է: Բոլոր այդ անձինք նշյալ աշխատակցի հետ եղել են կոնտակտավոր՝ հերթափոխի անդամներ եւ նրա կողմից խնամվող տարեցներ:

Ընդհանուր առմամբ այս տուն-ինտերնատում 160 անձ կա, սակայն ըստ Սոնա Մարտիրոսյանի, մնացածին թեստավորելու անհրաժեշտություն չի եղել: Նրա խոսքով, ի տարբերություն երկու աշխատակցի, որոնք ջերմություն ունեն եւ հոսպիտալացվել են, տարեցներից որեւէ մեկի մոտ որեւէ ախտանշան չկա: Նրանք հիվանդությունը տանում են անախտանիշ, ջերմություն չունեն, ոչ էլ որեւէ գանգատ: Նրանցից որեւէ մեկը չի հոսպիտալացվել:

Տարեցներն ու աշխատակիցները կորոնավիրուսի թեստ հանձնել են նախորդ շաբաթվա ընթացքում:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ էլ կորոնավիրուսի դեպքեր հաստատվել էին Նորքի տուն-ինտերնատում եւ 40 անձ տեղափոխվել էին մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ: Նրանցից 17-ը տուն-ինտերնատի տարեց բնակիչներ էին, 28-ը՝ աշխատակիցներ: Երկու տարեցի կյանք, սակայն բժիշկներին փրկել չէր հաջողվել, մնացածն, ինչպես տեղեկացանք, արդեն վերադարձել են տուն-ինտերնատ եւ միայն մեկ տարեցի կրկնակի թեստավորել են եւ սպասում են պատասխանին, որպեսզի նա էլ հիվանդանոցից դուրս գրվի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930