Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Կարդացեք մամուլը եւ տեսեք, թե քանի տոկոսն է մեզ քննադատում հորինված թեզերով». Մակունցը՝ Մարուքյանին

Հունիս 25,2020 12:37

«Քաղաքական մեծամասնությանը հետաքրքիր չէ՝ ԲՀԿ-ն բոյկոտո՞ւմ է, թե ոչ, որովհետեւ դա ընդդիմության իրավունքն է: ԲՀԿ-ն բոյկոտում է, որովհետեւ գուցե դժգոհ է իրավական գործընթացից, գուցե դրանով փորձում է «պատժել» քաղաքական մեծամասնությանը: Ձեր հարցը պետք է ուղղել այն ընդդիմությանը, որը բոյկոտել է»,-ԱԺ նիստում այսօր 2019թ.-ի պետբյուջեի կատարման քննարկման ժամանակ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, որում նա իշխանությանը մեղադրեց ԲՀԿ-ի՝ ԱԺ նիստերի բոյկոտով չհետաքրքրվելու, երկիրը տնտեսական-քաղաքական ճգնաժամի հասցնելու եւ ընդդիմադիր թերթերին լռեցնելու համար՝ ասաց  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Եթե իրավական գործընթացին չխոչընդոտելը համարում եք լռեցնել, դուք ազնիվ չեք ՀՀ քաղաքացիների հետ: Ընդդիմությանը հաճելի է, թե ոչ, բայց մենք օրենքով ենք առաջնորդվում»,-նկատի ունենալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրավական գործընթացը՝ Մարուքյանին ասաց Մակունցը:

«Կարդացեք մամուլը եւ տեսեք, թե քանի տոկոսն է քննադատում իշխանությանը՝ ոչ այնքան փաստերի, որքան հորինված թեզերի հիման վրա, նաեւ տեղափոխվելով անձնական դաշտ եւ խախտելով լրագրողական էթիկան: ՀՀ-ում չկա այլ ճգնաժամ, քան կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Որեւէ այլ ճգնաժամ ՀՀ-ում չկա»,-հավելեց Լիլիթ Մակունցը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930