Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն վարչապետ, երբ դուք թերթի խմբագիր էիք, ՏՄՊՊՀ-ն երբեւէ դիմե՞լ է ձեզ, գովազդի գներ հարցրե՞լ է». Մարուքյան

Հունիս 25,2020 12:08

«ՀՀ-ն առողջապահական, սոցիալական, տնտեսական եւ հիմա նաեւ քաղաքական խորը ճգնաժամի մեջ է: Տպավորություն է, որ ասում եք՝ ամեն ինչ լավ է, քիչ քննադատեք, կամ ասում եք՝ ընդդիմադիրներ կան, որ բայղուշություններ են անում… Էլի հիշեցի Տիգրան Սարգսյանին, ով ասում էր՝ այդքան մի ասեք ճգնաժամ, որ ասում եք՝ ճգնաժամը գալիս է…»,-2019թ.-ի պետբյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ ապագայում վիճակն ավելի վատ է լինելու այդ թվում քաղաքական առումով. «Իշխանությունն այս ընթացքում ամեն ինչ անում է, որ լռեցնի ընդդիմադիրներին՝ փոխանակ անի այնպես, որ տնտեսություն զարգանա, որ մարդկանց կյանքը լավանա: Իշխանությունը զբաղված է ընդդիմախոսներով, թերթերով: Իսկ ՏՄՊՊՀ-ն ՀՀ պատմության մեջ առաջին անգամ հարցաշար է ուղարկել  թերթերին՝ պահանջելով կոմերցիոն գաղտնիքներ տալ: Պատկերացնո՞ւմ եք՝ մտել է այդ դաշտ եւ թերթերով է զբաղված, փոխանակ դիմակներով եւ ալկոգելով զբաղվի: Քաղաքական մեծամասնությունն էլ զբաղված է ընդդիմախոս քաղաքական ուժերով եւ թերթերով»:

Ապա Մարուքյանը դիմեց դահլիճում նստած վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Երբ դուք թերթի խմբագիր էիք, ՏՄՊՊՀ-ն երբեւէ դիմե՞լ է ձեզ, գովազդի գներ հարցրե՞լ է: Ոստիկանությունը «Հրապարակ»-ի լրագրողին կանչել է իր գրած հոդվածի համար: Ինչո՞ւ «Իմ քայլը» ձայն չի հանում: ՏՄՊՊՀ-ն իշխանական կայքերին դիմե՞լ է, ինձ էլ հետաքրքիր, թե նրանց փողը որտեղից է գալիս»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930