Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին շրջանում հայտնվեցին բայղուշներ». Անդրանիկ Քոչարյանը՝ ԲՀԿ-ի եւ որոշ փորձագետների մասին

Հունիս 25,2020 11:35

«Ափսոսանքով սկսեմ ելույթս, որովհետեւ ԲՀԿ-ն բացակայում է: Կատարողականը կարեւոր է նաեւ այն առումով, որ վերջին օրերի քննարկումները միտված էին կառավարության թվացյալ անհաջողություններին, եւ արդյունքում գալիս էին եզրահանգումների, թե կառավարության 97-100%-ը պետք է փոխվի»,-ԱԺ նիստում այսօր 2019թ.-ի պետբյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն բոյկոտել է նիստը:

Նկատի ունենալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, որ երեք ամիս անց ՀՀ-ում սով է լինելու, Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Մի քանի անգամ ֆինանսների նախարարի, Արտակ Մանուկյանի հետ քննարկում էի՝ ի վերջո, սով լինելու է, թե չէ…»:

Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտին, Քոչարյանի խոսքով՝ վերջին շրջանում հայտնվեցին բայղուշներ եւ սկսեցին անել բայղուշ հայտարարություններ. «Ի հայտ եկան փորձագետներ, որոնք իրենց ելույթներով վտանգեցին ՀՀ-ի անվտանգությունը. հասանք այն աստիճանի, որ հակառակորդներին հուշեցինք, որ կարող ենք հարձակումներ սկսել: Այսօրվա երկրի անվտանգությունն ապահովում է լեգիտիմ իշխանությունը»:

Անդրանիկ Քոչարյանի բնորոշմամբ՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության 2019թ.-ի պետբյուջեի կատարման զեկույցը փաստում է, որ ՊՆ-ն իր առջեւ դրած խնդիր լուծել է, ունենք ձեռքբերումներ, ինչը նկատեց անգամ հակառակորդի պաշտպանության նախարարը՝ ասելով, որ Ադրբեջանն առաջնագծում չի կարողանում պլանավորել գործողություններ, որովհետեւ իրավիճակը նախկինից տարբերվում է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930