Լրահոս
Օրվա լրահոսը

771 նոր դեպք՝ կորոնավիրուսային հիվանդության. հետազոտությունների 30% -ը դրական են

Հունիս 25,2020 10:47

Նախորդ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 771 նոր դեպք՝ կատարված 2336 հետազոտություններից: Ցուցանիշներն այսօր կառավարության նիստում ներկայացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ասաց, որ նոր դրական դեպքերի թիվը մնում է նույնը, հետազոտությունների 30%-ը, եւ այս իմաստով վիճակը չի փոխվում: Բացարձակ թվերը կարեւոր են բուժօգնության հասանելիությունն ապահովելու տեսակետից, եւ այս իմաստով, ինչպես նախարարն ասաց, իրավիճակը թեկուզ կայուն է, բայց լարված է:

Առավոտյան ժամը 9:00 դրությամբ, Արսեն Թորոսյանի ներկայացմամբ, 51 քաղաքացի կա, որ կարիք ունի կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոց տեղափոխվելու, նրանցից 2-ը գտնվում են տանը, մնացածը 49-ը գտնվում են այլ հիվանդանոցներում. «Այս գործընթացն ընթացքի մեջ է, նոր քաղաքացիներ են դիմում, հաստատվում են ու տեղափոխվում հիվանդանոց: Այս իմաստով իրավիճակը լավ է»:

Նախարարի ներկայացմամբ՝ 502 քաղաքացի ծանր վիճակում է, 113-ը՝ ծայրահեղ ծանր, 40-ը՝ թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված:

Բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղեր կան, բայց, նախարարն ասաց, որ այդ տեղերի ազատվելն ու զբաղվելը շատ արագ է տեղի ունենում. «Այսինքն, որպես այդպիսին կարիք ունեցող ու բուժօգնություն չստացող քաղաքացի մենք չունենք, սակայն դա չի նշանակում, որ վիճակն ինչ-որ չափով բարելավվել է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930