Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ով ժամանակավորապես կփոխարինի Հրայր Թովմասյանին. «Հայկական ժամանակ»

Հունիս 25,2020 10:55

Սահմանադրության փոփոխությունների համաձայն Թովմասյանը կդառնա ՍԴ անդամ: Միեւնույն ժամանակ, ըստ այդ փոփոխությունների, կդադարեն նաեւ ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի եւ Ֆելիքս Թոխյանի լիազորությունները:

Հնարավո՞ր է արդյոք սցենար, որ ինչպես Հրայր Թովմասյանը, այնպես էլ ՍԴ 3 անդամները հրաժարվեն լքել իրենց պաշտոնը: Մեր այս եւ այլ հարցերին պատասխանել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը:

– Տիկին Բաղդասարյան, ՍԴ անդամները եւ նախագահը, որոնց վերաբերում են Սահմանադրության փոփոխությունները, հայտարարում են, թե չեն ընդունում Ազգային ժողովի կողմից ընդունված փոփոխությունները: Տպավորություն է, որ չեն պատրաստվում հեռանալ: Ի՞նչ է լինելու նման պարագայում:

– Իրավիճակը հետեւյալն է. փաստացի երբ որ Ազգային ժողովի նախագահի կողմից Սահմանադրության փոփոխությունները հրապարակվեն, կմտնեն ուժի մեջ: Սա նշանակում է, որ երկրի մայր օրենքով այդ անձինք իրենց պաշտոնավարումը դադարեցնում են: Ի՞նչ կարող է ենթադրել, եթե մարդիկ չեն ենթարկվում երկրի մայր օրենքին…եկեք այս հատվածը թողնեմ առանց մեկնաբանության: Ըստ էության այն հանգամանքը, որ իրենք չեն լքելու իրենց աշխատասենյակը, շարունակելու են պաշտոնավարել, դա իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ այն պահից սկսած, երբ 7-րդ գլխի համաձայն ՍԴ 3 դատավորի պաշտոնը թափուր կմնա, Ազգային ժողովը երկամսյա ժամկետում այդ պաշտոնների համար կանցկացնի փակ գաղտնի քվեարկություն: Ինչպես գիտեք, ըստ հաջորդականության Հանրապետության նախագահը, Կառավարությունը եւ Դատավորների ընդհանուր խորհուրդը առաջադրելու են թեկնածուներ: ԱԺ կողմից ընտրվելուց հետո այդ անդամները կգան լրացնելու թափուր տեղերը: Տվյալ անձանց դիմադրությունը ես համարում եմ անտեղի, որովհետեւ թափուր տեղեր առաջանալու պարագայում տրամաբանորեն այդ տեղերը լրացվելու են:

– Իսկ ի՞նչ է լինում Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի թափուր տեղերի առաջանալու պարագայում. դրանք որքա՞ն ժամանակով կարող են թափուր մնալ, նիստերը ինչպե՞ս են անցկացվում:

-Ինչպես գիտեք, դադարում է նաեւ ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը, որովհետեւ նոր Սահմանադրության կարգի խախտմամբ է նա ընտրվել, ընտրվել է Ազգային ժողովի կողմից, մինչդեռ Սահմանադրական դատարանի նախագահը պետք է ընտրվեր դատավորների քվեարկությամբ եւ դատավորների կազմից: Հիմա իրավիճակ, երբ Սահմանադրական դատարանը նախագահ չի ունենում: Այստեղ կարգավորումը հստակ է. եթե Սահմանադրական դատարանի նախագահի խնդիր է առաջանում, նրա լիազորությունները ըստ օրենքի կատարում է փոխնախագահը (Ալվինա Գյուլումյան-խմբ․), իսկ եթե նախագահի եւ փոխնախագահի բացակայության խնդիր կա, այս դեպքում էլ պարտականությունները ժամանակավորապես կատարում է տարիքով ամենաավագ դատավորը (ամենաավագը այդ պարագայում ՍԴ-ում մնում է Աշոտ Խաչատրյանը․ նա 58 տարեկան է-խմբ․)։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930