Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դա որոշակի ավանտյուրա է։ Անհայտ է՝ այդ թեստերը կգործե՞ն, թե՞ ոչ». «Ժամանակ»

Հունիս 25,2020 10:29

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։

ՁԻԱՀ–ի կենտրոնի բժիշկ համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը վստահ չէ, որ այդ թեստերը կարող են արդյունավետ լինել ու ճշգրիտ պատասխաններ տալ։ «Ժամանակ»-ի հետ զրույցում բժիշկը նշեց՝ մենք փաստացի թեստերի արտադրանք չունենք, պատրաստի նյութերը բերվել են ու տեղում փաթեթավորում են արվել։

«Ավելի խնդրահարույցն այն է, որ այդ տեսակի աշխատանքը, ինչպես ներկայացված էր տեսանյութերում, կատարվում է ձեռքով։ Նման աշխատանքը ձեռքով չպետք է արվի։ Դա ավտոմատացված պետք է լինի, որպեսզի բացառի մարդկային գործոնը, ու բոլոր նյութերի բաժանումը ճիշտ կատարվի սրվակներում։ Իսկ այս դեպքում դա կատարվել է ձեռքով ու երկրորդ կարգի բիոանվտանգություն ունեցող լաբորատորիայում, այնինչ, պետք է կատարվեր 3-րդ կարգի բիոանվտանգություն ունեցող լաբորատորիայում։ Դրանից առաջանում են խնդիրներ»,- բացատրեց բժիշկ-համաճարակաբանը։

Ըստ մասնագետի՝ Հայաստանի նման երկրի համար ավելի հարմար կլիներ ուղղակի որակյալ, ստուգված թեստեր գնել, քան թե «արտադրել»։ «Դա որոշակի ավանտյուրա է։ Անհայտ է՝ այդ թեստերը աշխատելուն են, թե չէ։ Մեզ շատ պետք չէր, պետք էր մի քանի հարյուր հազար թեստ։ Կարելի էր մի քիչ թանկ վճարել, բայց գոնե կիմանայինք, որ ճշգրիտ, որակյալ թեստեր են»,- ասաց Հովհաննիսյանը, ապա, խոսելով թեստերի արտադրության նպատակների մասին, ասաց․ ինստիտուտի համար երևի հետաքրքիր աշխատանք էր, առաջարկել են, որոշում կայացնողներն էլ համաձայնել են։ Առողջապահական հատվածը, որոշում կայացնողները պետք է ասեին, որ մեզ ավելի հարմար է արագ ու որակյալ թեստեր գնել։ Օրինակ՝ կարող էինք գերմանական, ճապոնական թեստեր գնել, մեկ շաբաթում կլինեին Հայաստանում, որոնք սերտիֆիկացված են, փորձված են, ու մենք կարող էինք չկասկածել դրանց վրա։ Ինձ թվում է՝ առողջապահության կազմակերպիչը այդ ուղղությունով պետք է գնար, ոչ թե վիրուսի պայմաններում արկածախնդրության գնար։ Շատ մեծ հարց է՝ այդ թեստերը կաշխատե՞ն, թե՞ ոչ։ Քանի դեռ դրա ստեղծման վրա մարդն է աշխատում, ավտոմատացված չէ, մենք չենք կարող վստահ լինել։ Հնարավոր է՝ այսօրվա արտադրված թեստերը ավելի որակյալ լինեն, քան նախորդ օրվանը։ Ամեն դեպքում դա մտահոգիչ է։ Չեմ կարող ասել, թե ինչ արդյունք կունենա։ Գուցե բոլորի բախտը բերի ու նորմալ թեստեր ունենանք։ Բայց խիստ կասկածում եմ»,- իր խոսքն ամփոփեց վարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930