Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ՖԲ էջում հայտնում է. «Ադրբեջանական հաքերները երկու ֆայլով հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ – անուններ, հասցեներ եւ բջջային հեռախոսները։ Էս անգամ անձնագրային տվյալներ չկան։ Մոտ հազար հոգու տվյալ կա»:
Սամվել Մարտիրոսյանը նաեւ նշել է. «Նույն հաքերներն են։ Ենթադրում եմ, նույն ձեւով են տվյալները ստացել․ մարդիկ մեյլերով տվյալները իրար են ուղարկում, մեյլերը կոտրում են, տվյալները ստանում»: