Լրահոս
Օրվա լրահոսը

Չպետք է թողնենք մարդկանց ամենօրյա հոգսերը համավարակի պատճառով դառնան երկրորդական. ՄԻՊ

Հունիս 24,2020 23:35

Հունիսի 24-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Արարատի մարզ: Այցի նպատակն էր ուսումնասիրել մի շարք գյուղերում ոռոգման և խմելու ջրի հետ կապված հարցերը՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները բնակիչներից, ինչպես նաև լրատվամիջոցների հրապարակումները:

Այցից առաջ Քաղցրաշեն և Նարեկ գյուղերում ոռոգման ջրի հետ կապված մի քանի կարևոր հարց է քննարկվել Արարատի մարզպետի հետ: Հարցերը տեղում քննարկել են նաև համայնքի ղեկավարի և ջրօգտագործողների ընկերության տնօրենի հետ: Այնուհետև, այս և այլ թեմաներով Մարդու իրավունքների պաշտպանը զրուցել է բնակիչների հետ, որոնք բարձրացրել են նաև խմելու ջրի հետ կապված խնդիրներ:

Այս բոլոր հարցերը կամփոփվեն և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից պաշտոնական գրություն կհասցեագրվի ՀՀ Ջրային կոմիտե և ըստ ուսումնասիրության արդյունքների՝ այլ մարմիններ ևս:

Հ.Գ. Նոր տեսակի կորոնավիրուսը (COVID-19) խնդիրներ է առաջացրել բոլոր ոլորտներում: Չպետք է թողնենք մարդկանց ամենօրյա հոգսերը համավարակի պատճառով դառնան երկրորդական:

Վիրուսի կանխարգելման կանոնները պետք է պահպանել բոլոր հանդիպումների, քննարկումների ընթացքում:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930