Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ վերաֆինանսավորման ցածր տոկոսադրույքը չի բերում վարկերի տոկոսադրույքների նվազմանը

Հունիս 24,2020 21:12

Մինչեւ տարվա ավարտ հնարավոր կլինի ունենալ վարկավորման ամենացածր տոկոսադրույքները, մասնավորապես սպառողական վարկավորման համար կանխատեսելի է 8-10 % տարեկան ։

Իհարկե, այդ գործընթացում կարեւորագույն դեր ունի ՀՀ Կենտրոնական բանկը, որը ճիշտ գործիքակազմերի ներդրմամբ կկարողանա եւ նույնիսկ, պարտավոր է անընդհատ մոտիվացնել բանկերին եւ վարկային կազմակերպություններին` տոկոսադրույքները էապես նվազեցնելու եւ որակյալ ծառայություններ մատուցելու համար:

Միանշանակ կանխատեսումս պայմանավորված չէ միայն որակյալ եւ մատչելի ծառայություններ մատուցելու արդարացի ցանկություններով , այլ մեծապես մակրոտնտեսական կայունության եւ պարտատերերի իրավունքների ապահովմամբ։

Այսօր ճգնաժամային իրավիճակով պայմանավորված ունենք վերաֆինանսավորման բավականին ցածր 4,5% տոկոսադրույք , որին ըստ էության պետք է հետեւեր վարկավորման, ինչպես նաեւ ավանդային տոկոսադրույքների էական նվազում, բայց կարծես թե այդ գործընթացները դեռ նկատելի չեն (չպետք է շփոթել Կառավարության աջակցությամբ տրամադրված վարկերի հետ` նրանք իրավիճակային են եւ խիստ սահմանափակ) փոխանակ ` բանկերում գոնե սպառողական վարկերի մասով փաստացի տոկոսադրույքի 24%-ի առավելագույն շեմը մեծապես մնում է անփոփոխ, իհարկե կան 12-14%-ոց վարկերի գնման, աշխատավարձային վարկերի ներգրավման եւ այլ ծրագրային առաջարկներ, բայց ցավոք դրանք մասսայական չեն, իսկ ինչպես շատերդ գիտեք սպառողական վարկավորումը ամենամեծ մասնաբաժինն ունի` ընդհանուր վարկերի մոտ 26% -ի չափով, այն էլ նորից նվազեցված ցուցանիշ է, քանի որ շատ դեպքերում վարկերի տրամադրման նշանակությունը խեղաթյուրված է, տալիս են այլ նպատակներով, բայց օգտագործվում է անշուշտ սպառողական եղանակով :

Տոկոսադրույքների այպիսի նվազումը կխթանի վարկային շուկայի էական առողջացմանը, ինչպես տնտեսության մեջ ավելի էժան փողի ներարկման, այնպես էլ արդեն իսկ գործող բարձր տոկոսադրույքների հնարավոր վերաֆինանսավորման շնորհիվ, հակառակ դեպքում ՝ վարկային շուկան հետզհետե կդառնա ավելի քիչ հետաքրքիր, վարկային պորտֆելների որակը շարունակաբար կվատթարանա, իսկ  վարկերի հետ վերադարձելիությունը ավելի խնդրահարույց։

Եւ քանի դեռ Կորոնավիրուսային ճգնաժամը մնում է օրակարգ թելադրողը ու ըստ երևույթին ` անհրաժեշտություն կունենանք վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւս մի քանի տոկոսով նվազեցնելու եւ, եթե ցանկանում ենք պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ինչպես նաեւ ապահովում ու ամրապնդում ենք վարկատուների իրավունքները, ապա մինչեւ տարեվերջ մենք պետք է ունենանք թերեւս ամենացածր համաչափ վարկավորման տոկոսադրույքները :

Եւ վերջում ամեն ինչից զատ պետք է հիշել, որ ֆինանսական առողջությունից է նաեւ մեծապես կախված հասարակության ընդհանուր առողջական վիճակը։

Գարիկ Ղազարյան
Հանուն Հանրապետության նախաձեռնության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930