Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի առողջապահական համակարգը տարիներով թերֆինանսավորված է եղել, մենք համակարգը ժառանգել ենք բազմաթիվ բացերով. ԱՆ փոխնախարար

Հունիս 24,2020 21:21

Հանրային առողջապահության աշխատանքի արդյունքներն անմիջապես տեսանելի չեն, հետեւաբար քաղաքական գործիչները պետք է խիզախ լինեն, որպեսզի առողջապահության ոլորտի հատկացումներն ավելացնեն: Այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր  Վարդուհի Պետրոսյանը:

Նա նույնպես այսօր մասնակցում էր «COVID-19․ համաշխարհային համագործակցության հաջողությունն ու ուղիները» թեմայով առցանց վեբինարին:  Նրա խոսքով, իրենք գտել ենք պատշաճ լուծումներ, բայց դրանք դեռ թղթի վրա են. «Ցանկացած երկրում իրավիճակը լի է մարտահրավերներով»,-ասաց տիկին Պետրոսյանը: Ինչ վերաբերում է վարակի դեմ տարվող պայքարի արդյունավետությանը, տիկին Պետրոսյանն ասաց, որ պետք է նկատի ունենալ  տվյալ երկրում ինչ ավանդույթներ կան ինչ ընտանեկան հարաբերությունների կառուցվածք եւ այլն, որից էլ կախված է կանխարգելման արդյունավետությունը: Հայաստանում, ըստ նրա, շատ են իրար հետ ապրող բազմանդամ ընտանիքները:

Համաժողովի մասնակից առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Հայաստանի առողջապահական համակարգը տարիներով թերֆինանսավորված է եղել եւ իրենք համակարգը ժառանգել են բազմաթիվ բացերով. «Մենք պետք է կարողանայինք համակարգն ամբողջական, աշխատող դարձնել»: Բայց այդքանով հանդերձ, փոխնախարարն ասաց, որ նույնիսկ այդ ժառանգությամբ մեր առողջապահական մասնագետները լավ են աշխատում: Նա վստահեցրեց, որ համակարգում բարեփոխումները շարունակական են:
Իրան եւ Ադրբեջանում կրկին թվերն ավելանում են: Թուրքիան կարծես թե հաղթահարում է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930