Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 24-ին հաստատել է կառավարության որոշումներ:
Հովիկ Ջիվանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետ:
Գեորգի Հայրիյանն ազատվել է քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ