Այսօր դադարել են «Ազատ Հայրենք-ՔՄԴ» խմբակցության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Ջիվանյանի պատգամավորական լիազորությունները:
Խմբակցության անունից խորին երախտագիտություն ենք հայտնում 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարումների պատգամավոր Հովիկ Ջիվանյանին՝ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովում իր մասնագիտական առաքելությունը մեծ պատասխանատվությամբ իրականացնելու և երկրի բնականոն կենսագործունեությունն ապահովող կարևոր օրենքների ընդունման աշխատանքներին ցուցաբերած անգնահատելի ավանդի համար:
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը Հովիկ Ջիվանյանին մաղթում է հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ իր հետագա գործունեության ընթացքում: Վստահ ենք, որ նա իր գիտելիքներն ու փորձը ի սպաս կդնի մեր հայրենիքի զարգացմանը:
Միաժամանակ, շնորհավորում ենք Վիգեն Հարությունյանին՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով Արցախի Հանրապետության 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ: Մաղթում ենք բեղմնավոր և արդյունավետ աշխատանք:
Կարդացեք նաև
«Ազատ Հայրենիք–ՔՄԴ» կուսակցությունների դաշինք