«Մենք շարունակելու ենք չափազանց ուշադիր հետեւել գների կայունությանը»,-ասում է Մարտին Գալստյանը
«Դրամի փոխարժեքը կենտրոնական բանկի համար խնդիր չէ: ԿԲ-ն ՀՀ-ի գների կայունության երաշխավորն է: Թե ֆինանսական շուկայում ապագայում ինչ իրադարձություններ կլինեն, որեւէ մեկը չի կարող կանխատեսել»,-ԱԺ նիստում այսօր ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ անդրադառնալով հարցին, թե կորոնավիրուսի հետեւանքներով պայմանավորված՝ ի՞նչ է արվում, որպեսզի հայկական դրամի կայունությունը չխաթարվի, ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Մենք շարունակելու ենք չափազանց ուշադիր հետեւել գների կայունությանը, որպեսզի քաղաքացիների մոտ չլինի գնողունակության անկում»,-վստահեցրեց Մարտին Գալստյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ