Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. «Հույս ունեն ապօրինաբար ռեկտոր «անցկացնել»»

Հունիս 24,2020 18:05

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հիմնադրամի վերակազմավորելու գործընթացը ձախողելուն եւ դրա  հետեւանքներին՝ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը նշեց. «ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաները շարունակում են հակաիրավական գործունեությունը՝ արդեն բացահայտ կերպով հովանավորյալների շահը սպասարկելով: Մեկ տարի շարունակ պնդում էին, որ համալսարանը հիմնադրամ պետք է դառնա, այդ պատճառով է մրցույթը ձգձգվում, այժմ առանց ՀՊՏՀ խորհրդին տեղեկացնելու, ՊՈԱԿ-ի մրցույթ են հայտարարել և հույս ունեն, որ այդպիսով կարողանալու են ապօրինաբար ռեկտոր «անցկացնել»՝ վատնելով հիմնադրամի ուղղությամբ ծախսված բոլոր միջոցները:

Ո՞վ է պատասխան տալու ռեսուրսների վատնման համար, ինչո՞ւ են մարդիկ մի քանի ամիս շարունակ աշխատել, եթե արդյունքը պետք է մեկ որոշմամբ ջուրը նետվեր:

Նաև ամիսներ շարունակ, պնդում էին, թե ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետային սահմանափակում չկա, որովհետև Կառավարության համապատասխան որոշումը չի տարածվում բուհերի վրա (2005թ.-ի N 224-Ն), սակայն մրցույթի հայտարարության նախարարի հրամանի իրավական հիմքերից մեկը նշվում է հենց այդ որոշումը: Արդեն այնքան են կեղծել, որ չեն էլ հիշում, թե երբ, ինչ են կեղծել, և իրենք իրենց են սկսել հակասել»:

Ռուբեն Հայրապետյանն ընդգծեց. «Ամենաթողությունը դեռ ոչ ոքի լավ տեղ չի հասցրել, շուտով ստիպված դրա դառը հետևանքները զգալու են»:

Հիշեցնենք, որ թեմայի վերաբերյալ մտահոգություն էր հայտնել նաեւ ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930