ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի՝ 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշման համաձայն, շարունակել են ՀՀ Ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։
Հունիսի 24-ին Շենգավիթ վարչական շրջանում իրականացվել է հերթական մշտադիտարկման և վերահսկողական գործառույթները՝ հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ։
Դիտարկման արդյունքում հայտնաբերվել են քիչ թվով խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝ կանոնավոր և ոչ կանոնավոր տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել է տրանսպորտային միջոց, որտեղ բացակայել է ախտահանիչ հեղուկը, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների դեպքում կրկին հայտնաբերվել է վարորդ՝ առանց դիմակի։
Նշված դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Չնայած հանրապետության ամբողջ տարածքում արձանագրված խախտումների թվաքանակի նվազման հանգամանքին, Տեսչական մարմնի մասնագետներն, այնուամենայնիվ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում և ՀՀ մարզերում շարունակում են ակտիվորեն իրականացնել կանխարգելիչ, բացատրական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ, որի նպատակը հանրային տրանսպորտի ողջ համակարգում անվտանգության կանոնների լիարժեք պահպանումն է։
ՀՀ կրթության տեսչական մարմինն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Կարդացեք նաև
Այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ուժեղացված ռեժիմով ստուգայցեր են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հերթապահ մանկապարտեզներում:
Ուշադրության կենտրոնում ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումներին հետևելն է: Տեղում տեսչական մարմնի աշխատակիցները տալիս են համապատասխան ցուցումներ և անհրաժեշտ խորհրդատվություն:
Կրթության տեսչական մարմինը ստույգայցեր է կատարել նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջանների մանկապարտեզներում:
Արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր․ ԲԸՏՄ
Այսօր՝ հունիսի 24-ին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը և ՀՀ ոստիկանությունը համատեղ վերահսկողություն են իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում։
Տեղում կատարվել են իրազեկման ակտիվ աշխատանքներ՝ նոր կորոնավիրուսի համաճարակային անվտանգության կանոնների պահպանման՝ առնվազն 1․5 մ սոցիալական հեռավորությունը չխախտելու, մարդկային կուտակումները բացառելու, դիմակ կրելու և պարբերաբար փոխելու վերաբերյալ։
ՀՀ տարածքում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կիրառվող ժամանակավոր սահմանափակումների նկատմամբ վարչական շրջանում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքները փաստել են, որ խախտումներն ունեն նվազման միտում։ Թեպետ նկատվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր, երբեմն նաև մարդկային կուտակումներ, այնուամենայնիվ բնակչության զգալի մասը կրել է դիմակներ։
Տեսուչների կողմից տրվել են նախազգուշացումներ, տրամադրվել դիմակներ։
Վերահսկողությունը կշարունակվի ամենօրյա ռեժիմով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։
ՀՀ կառավարություն