Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխավոր խնդիրը մրցումների ժամանակացույցի անորոշությունն է». Հակոբ Սերոբյան

Հունիս 24,2020 17:50

Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը «Արմենպրես»-ում հրավիրված մամուլի ասուլիսում, խոսելով կորոնավիրուսի համավարակի ունեցած բացասական ազդեցության եւ իրենց հետագա անելիքների մասին, ասաց, որ իրենց գլխավոր խնդիրը, թերեւս, պաշտոնական առաջնությունների եւ միջազգային մրցումների անցկացման ժամանակացույցի հետ կապված անորոշությունն է: «Պետք է իմանանք, թե որը երբ է եւ որտեղ, որպեսզի կարողանանք նախապատրաստվել: Հակառակ դեպքում կարիք չկա, որ վարժությունները բարդացնենք, հետո պարզվի, որ այդ մրցումը չի կայանալու ու թողնենք, որ մարզիկները  հանգստանան»,- հայտարարեց մարզիչը:

Հարցին, թե որքանո՞վ են կարողանում մարզումների ժամանակ պահպանել անվտանգության մասին պարետատան սահմանած պայմանները, Հակոբ Սերոբյանը պատասխանեց. «Ամեն ինչ աշխատում ենք հնարավորինս անել. ջերմաչափում ենք, գրանցամատյան լրացնում: Բայց ամեն ինչ պահպանելը դժվար է: Օրինակ` մի գործիքի վրա իրար հետեւից մի քանի մարզիկներ են պարապում: Տեսեք. գործիքի վրա մագնեզիում է քսած: Եթե ամեն մեկից հետո ախտահանենք, մարզիկները շատ լուրջ  վնասվածքներ կստանան: Բայց, կրկնում եմ, առավելագույն չափով աշխատում ենք պահպանել անվտանգության կանոնները, նաեւ սոցիալական հեռավորությունը պահպանելով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930