ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի մասին, ասաց. «Կլինի նորություն, կիմանաք, էլի»: Դիտարկմանը, որ անցել է մեկ ամիս, ու ձեր վերաբերմունքը չենք տեսել այդ մասով՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Դուք գիտեք, որ նրա հայտարարության հետ կապված համապատասխան հայտարարություն էի արել, եւ իրավապահ մարմինները որոշակի նյութերի նախապատրաստում են իրականացրել, Սմբատ Գոգյանին նույնպես հրավիրել էին: Գիտեք, որ դրանից առաջ ինքը հայտարարություններ էր արել մամուլում՝ խառնելով ամբողջ մամուլն իրար հայտարարություններով, բայց Սմբատ Գոգյանը գնացել է եւ հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալ»:
Նախարարը նաեւ ասաց, որ իրավապահները մերժել էին քրգործ հարուցել, որովհետեւ բավարար ապացույցներ չեն եղել հովանավորչության մասին. «Այսինքն, հովանավորչության մասին հայտարարած անձը հրաժարվել է հանցագործության մասին հայտարարություն տալ, սրանից ձեր եզրակացությունն արեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ