Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգրանցված աշխատողների մեծ մասը տեղյակ չի, որ ունի իրավունքներ». քննարկում. Ա1+

Հունիս 24,2020 18:02

«Ամեն աշխատանքի կարգավորման խնդիր չէ, որ պետք է լուծի աշխատանքային օրենսգիրքը»,- կարծում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, որը կողմ է աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին։

Այս օրերին քննարկվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացրած հայեցակարգը, որի ընդունումը հնարավորություն կտա հետագայում ամբողջապես փոփոխել նաև Աշխատանքային օրենսգիրքը։

«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի խոսքով ՝ չգրանցված աշխատողների մեծ մասը տեղյակ չի, որ ունի իրավունքներ և այս հայեցակարգում չի նշվում կամ չի ցուցադրվում պետության կողմից այդ մասով կատարվելիք պարտավորությունը։

«Չգրանցված աշխատողների իրավունքները օրենսգրքի խնդիրը չէ։ Հիմնական խնդիրը չգրանցված աշխատողների՝ աշխատող լինելու դատավարական կամ ապացուցման խնդիրն է»,- նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը։

Մեր երկրում թե գրանցված, թե չգրանցված աշխատողների դեպքում իրավունքը վերականգնելու միակ տարբերակը դատարան դիմելն է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930