Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Արա Դարզի. Միայն լայնածավալ թեստավորում եւ հետեւելիություն իրականացնելու արդյունքում է հնարավոր վարակը դարձնել կառավարելի

Հունիս 24,2020 17:30

Տեսանելի ապագայում գոյակցելու ենք կորոնավիրուսի համավարակի հետ: Այսօր «COVID-19․ համաշխարհային համագործակցության հաջողությունն ու ուղիները» թեմայով առցանց վեբինարի ժամանակ ասաց Լորդ Արա Դարզին: Նա Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրենն է ,նաեւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) խորհրդակցական խորհրդի անդամ: Նրա համոզմամբ, նախ պետք է խուսափել ողբերգական երեւույթներից եւ COVID-19-ից մահացությունը հասցնել նվազագույնի: Պարոն Դարզին նաեւ ասաց, որ վարակման մակարդակը ցածր պահելու համար մեզ պետք է մտածելակերպի փոփոխություն:

Արա Դարզիի համոզմամբ, միայն լայնածավալ թեստավորում եւ հետեւելիություն իրականացնելու արդյունքում է հնարավոր վարակը կառավարելի դարձնել: Նրա խոսքով` ի սկզբանե վարակն էր մեզ հետապնդում, հիմա մենք պետք է վարակին հետապնդենք եւ, եթե սկզբում հիվանդները ծանր վիճակում դիմում էին հիվանդանոցներ, հիմա պետք է հակառակը լինի՝ վարակին պետք է հետապնդել համայնքում եւ մարդիկ ծանր վիճակում չհայտնվեն հիվանդանոցներում: Արա Դարզին նաեւ ասաց, որ պետք է ազգային մակարդակով ունենալ համաճարաբանական հետազոտություններ եւ պետք է ունենալ վարակի մեկից ցածր վերարտադրություն:

Ըստ նրա, Միացյալ թագավորությունը չի կարող իրեն թույլ տալ եւս մեկ մեկուսացում, հետեւաբար, ազգային մակարդակից մեկուսացումը տեղափոխվել է տեղական մակարդակ: Եվ, որ շրջանում թվերը բարձր են լինում, այդ տեղական մակարդակները մեկուսանում են: Արա Դարզին կարեւոր համարեց հանրության հետ ճիշտ համագործակցությունը, ինչը, սկզբնական շրջանում Միացյալ թագավորությունում էլ հարթ չի ընթացել եւ խնդիրներ են առաջացել, սակայն դա շտկվել է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930