Լրահոս
Օրվա լրահոսը

Այս օգնությամբ բացվում է առողջապահության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության նոր փուլ. ֆրանսիացի բժիշկները կշարունակեն նախորդ խմբի սկսած աշխատանքը

Հունիս 24,2020 17:09

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է հունիսի 23-ին ֆրանսիացի տասը բժիշկների երկրորդ պատվիրակության ժամանումը Երևան:

Ֆրանսիայի, Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Ճգնաժամային կենտրոնի կողմից ֆինանսավորված այս առաքելությունը կշարունակի վերջին 10 օրերի ընթացքում հայ մասնագետների կողքին եղած նախորդ խմբի սկսած աշխատանքը:

Երկրորդ խումբը հայ գործընկերներին կաջակցի առաջիկա 10 օրերի ընթացքում:

Համաճարակի պիկի հետ բախված Հայաստանի հիվանդանոցներին այս օգնությամբ բացվում է առողջապահության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության նոր փուլ:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել