Լրահոս
Օրվա լրահոսը

Արտուշ Գաբրիելյանը ինքնաբացարկ հայտնեց. Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցի հարցը կքննի այլ դատավոր

Հունիս 24,2020 17:05

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ինքնաբացարկ հայտնեց:

Aravot.am-ի հետ զրույցում Աբրահամ Մանուկյանի պաշտպան, փաստաբան Հրանտ Անանյանը հայտնեց, որ իրենք հունիսի 24-ին՝ այսօր ժամը 09:30-ին, միջնորդություն են մուտքագրել դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ:

Նա մեզ հետ զրույցում մանրամասնեց. «Մենք պարզել ենք, որ երեկ պարոն Գաբրիելյանը դատական նիստեր է արել, և այսօր առավոտյան միջնորդություն ենք ներկայացրել նախագահող դատավորն ինքնաբացարկով հանդես գալ»:

Հիշեցնենք՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործով գնացել էր խորհրդակցական սենյակ: Հունիսի 24-ին պետք է հրապարակվեր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու ԱԱԾ միջնորդության որոշումը:

Սակայն արդեն կեսօրին պարզեցինք, որ դատավորը բավարարել է պաշտպանական կողմի՝ իր ինքնաբացարկի միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնել:

Հրանտ Անանյանն ասաց, որ գործը դեռ այլ դատավորի չի մակագրվել:

Հիշեցնենք՝ Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել «ընտրակաշառքի գործով»՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930