Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզային քաղաքների մայրերն ինչո՞ւ նպաստ չեն ստանալու. փոխնախարարի պարզաբանումը

Հունիս 24,2020 16:40

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխությունների օրինագծով՝ գյուղական համայնքներում չաշխատող մայրերին մինչեւ երեխայի երկու տարեկանը տրվելու է խնամքի նպաստ, իսկ աշխատող մայրերի նպաստները կրկնապատկվելու են՝ դառնալով 53 000 դրամ:

ԱԺ-ում այսօր օրինագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը համոզմունք հայտնեց, որ սահմանապահ գյուղերին այս համատեքստում ավելի մեծ արտոնություն պետք է տրվեր՝ հաշվի առնելով նրանց կարգավիճակը:

Օրինագծի զեկուցող, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը պարզաբանեց, որ այս օրինագիծը ժողովրդագրական խնդիր է լուծում, ուստի սահմանամերձ եւ ոչ սահմանամերձ համայնքների միջեւ տարբերություն չեն դրել: Պատգամավորն արձագանքեց, որ մինչեւ օրինագծի երկրորդ ընդունումը պնդելու է իր առաջարկը:

«Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ հարցադրում արեց՝ իսկ ի՞նչ անեն մարզային քաղաքներում ապրող եւ աշխատող կանայք. «Կենցաղային առումով լուրջ խնդիրներ կան Արթիկում եւ Մարալիկում, որտեղ փոքր երեխայի համար այդ գումարն օգնություն կլիներ: Մաս-մաս խթանելով՝ օգուտ չենք ունենա»: Սմբատ Սաիյանը չհամաձայնեց, որ աստիճանական լուծումների ճանապարհն արդյունավետ չէ. «Իսկ գյուղական բնակավայրերի ընտրությունը պատճառներ ունի: Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ուսումնասիրության՝ գյուղերում ավելի խորը խնդիրներ են արձանագրվել: Իհարկե, ասածս չի ենթադրում, թե քաղաքներում խնդիրներ չկան, բայց այս փուլում միայն գյուղական բնակավայրերն ենք ընդգրկում: Ֆինանսական հնարավորություններն էլ պետք է նկատի ունենանք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930