NEWS.am. Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնակատարը վարակվել է կորոնավիրուսով:
NEWS.am-ի տեղեկություններով՝ ամսվա սկզբին Երջանիկ Ղազարյանի մոտ միակողմանի թոքաբորբ էր ախտորոշվել, սակայն թեստի արդյունքը բացասական էր:
Մի քանի օր առաջ մայրաքաղաքի պոլիկլինիկաներից մեկում Ղազարյանի մոտ արդեն երկկողմանի թոքաբորբ էր ախտորոշվել եւ նրան ուղարկել են երկրորդ թեստ հանձնելու. թեստի արդյունքները դրական էին: