Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Այս պահի դրությամբ, Սյունիքի մարզում ունենք նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․
❗️Ընդհանուր՝ 205 հաստատված դեպք․
❗️գրանցվել է 1 մահ,
❗️127 հոգի բուժվել է,
Կարդացեք նաև
❗️77 հոգի հիվանդ է, որից՝
➖ 19 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում,
➖ 58 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։
Հիվանդներն ըստ համայնքների․
➡️9 հոգի՝ Կապանից,
➡️6 հոգի՝ Գորիսից,
➡️33 հոգի՝ Սիսիանից,
➡️25 հոգի՝ Մեղրիից։
➡️2 հոգի՝ Տաթեւից,
➡️2 հոգի՝ Գորայքից։
Կրկին ու կրկին կոչ ենք անում՝ գիտակցել խնդրի լրջությունը,
❗️️հստակորեն պահպանել սահմանված կանոնները,
❗️չվտանգել մեր, մեր հարազատների, մտերիմների առողջությունը եւ կյանքը,
❗️չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների,
❗️խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները»։