Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արմավիր» ՔԿՀ-ում Իրանի քաղաքացի 29 կալանավորված անձ ու դատապարտյալ հացադուլ է հայտարարել. պահանջը՝ իրենց արտահանձնել Իրան

Հունիս 24,2020 15:39

«Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) քաղաքացի 29 կալանավորված անձ ու դատապարտյալ երկու օր է հացադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են իրենց արտահանձնել Իրան հետագա կալանքը իրենց երկրում կրելու համար:

Aravot.am-ի տեղեկություններով՝ նրանց հանդիպել է Հայաստանում ԻԻՀ դեսպանորդը, սակայն հացադուլավորները չեն դադարեցրել հացադուլը:

Նոնա Նավիկյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Լուրը ճշտելու համար դիմեցինք քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ, փոխգնդապետ Նոնա Նավիկյանին: Նա մեզ հետ զրույցում հաստատեց հացադուլի լուրը և մանրամասնեց. «Հունիսի 22-ից Արմավիր քրեակատարողական հիմնարկի Իրանի Իսլամական Հանրապետության 16 կալանավորված անձ և 13 դատապարտյալ հացադուլ են հայտարարել: Նրանց պահանջը արտահանձնումն է ԻԻՀ: Հունիսի 23-ին հացադուլ հայտարարած անձանց է այցելել ԻԻՀ դեսպանատան ներկայացուցիչը: Նրանց արտահանձնման գործընթացը, սակայն, քրեակատարողական ծառայության իրավասության շրջանակներից դուրս է»:

Քիչ ուշ Aravot.am-ը կներկայացնի նաև ՀՀ դատախազության պարզաբանումն այս խնդրի կապակցությամբ: Նշենք, որ հացադուլավորները չեն դադարեցրել իրենց հացադուլը:

Սա առաջին անգամ չէ, որ նրանք հացադուլ են անում: Նախորդ անգամ նրանց էր հանդիպել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, որը խնդրի կարգավորման համար դիմել էր արդարադատության նախարարին:

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930