Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Պետրոսյան. «Հիմա ամենալավ առիթն է՝ ԼՀԿ-ն ապացուցի, որ իսկապես Սահմանադրական կարգի ջատագովն է». Ա1+

Հունիս 24,2020 15:14

«Եթե ԼՀԿ-ի մեր հարգարժան գործընկերները իսկապես համոզմունք ունեն, որ Սահմանադրական փոփոխությունների գործընթացը Ազգային ժողովում անօրինական է, պետք է միանան մեզ, բայց իրենց իրավունքն է»,- այս մասին «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում նշեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Պետրոսյանը կրկին ԼՀԿ գործընկերներին կոչ արեց միանալ իրենց նախաձեռնությանը, քանի որ ըստ նրա՝ հուլիսի 7-ից հետո ՍԴ դիմելը կարող է անիմաստ լինել. «Իրենք իրենց սովորության համաձայն կարող են արտահերթ նիստ գումարել, անմիջապես բերել իրենց ուժերով մի քանի հոգի նշանակել ՍԴ անդամ, հետևաբար՝ դրանից հետո ՍԴ դիմելը անիմաստ է»:

Ըստ Պետրոսյանի՝ ՍԴ դիմելը իմաստ ունի հենց հիմա, գործող կազմի պայմաններում. «Եթե պիտի Սահմանադրական դատարանում Վահե Գրիգորյանի նմանները գործերը քննեն ու որոշում կայացնեն, անիմաստ է, դրա համար մեր խնդիրն այն է, որ հարցին տանք հրատապ և օրինական լուծոււմ»:

ԼՀԿ-ի երկարաձգելը, ըստ Պետրոսյանի, վնասում է Սահմանադրական կարգի տապալման դեմ ԲՀԿ-ի սկսած գործընթացին. «Հիմա ամենալավ առիթն է, որպեսզի ԼՀԿ-ն ապացուցի, որ իսկապես Սահմանադրական կարգի ջատագովն է»:

Պետրոսյանի համար հասկանալի չէ, թե ինչու ԼՀԿ-ն հիմա չի միանում իրենց նախաձեռնությանը, եթե իսկապես կարծում է, որ այդ նախաձեռնությունը իրավաչափ է և բխում է ՀՀ պետականության ամրապնդման շահերից

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930