Լրահոս
Օրվա լրահոսը

«Օլիգարխիկ» դպրոցներն իրենց լիցենզիայի թվից ավելի շատ աշակերտներ են ընդունել». ԿԳՄՍ նախարար

Հունիս 24,2020 14:51

«Օրերս տեղի ունեցավ առաջին դասարանցիների՝ դպրոց գնալու համար էլեկտրոնային գրանցումը: Դժգոհություններ եղան, որ որոշ ծնողներ չեն հասցրել արագ լրացնել ձեւաթղթերը, եւ երեխաները դուրս են մնացել իրենց բնակավայրերին մոտ գտնվող դպրոցներից կամ այլ նախընտրելի դպրոցներից: Բողոքներ ստացե՞լ եք»,-ԱԺ նիստում այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նախարարն արձանագրեց, որ կարեւոր հարց է բարձրաձայնում, ապա հիշեցրեց, որ բողոքները հաշվի առնելով՝ Երեւանում առաջին դասարանցիների ընդունելությունն այս տարի երկու փուլով են իրականացրել. հունիսի 1-10-ը հնարավորություն էր տրվում ընդունվելու տվյալ դպրոցում եղբայր կամ քույր ունեցող, կամ տվյալ դպրոցում աշխատող ծնողների երեխաներին, իսկ հաջորդիվ՝ հունիսի 11-ից, մնացածին:

«Նախորդ տարվա համեմատ քիչ բողոքներ ունենք: Ավելին՝ այս տարի իրականացրել ենք ընդունելությունն ամբողջ ՀՀ-ում: Որոշ դպրոցների լիցենզիաների հետ կապված էլի խնդիրներ կան, բայց ասեմ, որ հիմնական բողոքն այնտեղից է, որ գրեթե բոլորն ուզում են երեխային տանել իրենց նախընտրած դպրոցը, մինչդեռ այդ դպրոցը լիցենզիայով սահմանված տեղեր չունի: Մեր խնդիրն է թույլ չտալ լիցենզիայով սահմանված թվի գերազանցում: Այս խնդիրն առաջիկա մի քանի տարում լուծված կլինի, երբ դպրոցների մեծ մասը բարեկարգված կլինեն: Իսկ հիմա լուրջ եւ հավասար հնարավորություններ ենք ստեղծում դպրոցների համար, որպեսզի զարգանան: Մի թիվ ասեմ: Նախորդ տարի այսպես կոչված «օլիգարխիկ» դպրոցներում, որոնք ավանդաբար իրենց լիցենզիայից ավելի մեծ թվով աշակերտներ են ընդունել, գերբեռնվածության թիվը կրճատել են 50%-ով, թերբեռնվածության թիվը՝ եւս: Այսինքն, թերբեռնված դպրոցները հնարավորություն են ստացել ավելի մեծ թվով աշակերտներ, հետեւաբար՝ նաեւ մասնագետներ ներգրավելու»,-տեղեկացրեց նախարարը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930