Լրահոս
Օրվա լրահոսը

Անընդունելի է քրեական հետապնդման մարմիններին պիտակավորելը, դատավորներին «սրբադասելը»` որպես համակարգային հիմնախնդիրների համար պատասխանատվությունը շրջանցելու եղանակ կիրառելու մոտեցումը. դատախազության արձագանքը ԲԴԽ նախագահի հայտարարություններին

Հունիս 24,2020 14:21

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը քննչական մարմինների և դատախազության հասցեին իրեն թույլ է տվել արտահայտություններ, որոնք, անհարիր և անհամատեղելի լինելով իր պաշտոնեական կարգավիճակին և Բարձրագույն դատական խորհրդի առաքելությանը, դուրս են տարրական էթիկական նորմերի և պատշաճության սահմաններից և վիրավորում են ամբողջական համակարգերի և դրանց ներկայացուցիչների մասնագիտական ինքնասիրությունն ու արժանապատվությունը:

Անընդունելի է քրեական հետապնդման մարմիններին պիտակավորելը, դատավորներին «սրբադասելը»` որպես համակարգային հիմնախնդիրների համար պատասխանատվությունը շրջանցելու եղանակ կիրառելու նման մոտեցումն ընդհանրապես, այն պարագայում, երբ առանձին դեպքերում հենց դատարանների հակասական, անկայուն վարքագծի, անհիմն և որոշ դեպքերում անտրամաբանական պատճառաբանություններով կայացվող որոշումների պատճառով երբեմն չի հաջողվում իրականացնել հստակ և կանխատեսելի քրեական քաղաքականություն և կոնկրետ դեպքերում պարզապես իմաստազրկվում է հանցագործությունների բացահայտման, պատժի անխուսափելիության ապահովման ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից կատարված հսկայածավալ աշխատանքը:

Բավական է միայն ուշադրություն դարձնել դատախազների կողմից վերադաս դատարաններ վիճարկված և բեկանված դատական ակտերի, խափանման միջոցների կիրառման վերաբերյալ ներկայացվող հիմնավոր միջնորդություններն անհիմն մերժելու արդյունքում մեղադրյալների կողմից նոր հանցագործությունների կատարման, քննությունից թաքնվելու դեպքերին, ստորադաս դատարանների կողմից Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների ոգուն և նշանակությանը հակասող որոշումների կայացման պրակտիկային՝ պատկերացնելու համար այն խնդիրների բազմաթիվությունն ու բազմազանությունը (այդ թվում՝ դատախազության կողմից ԲԴԽ-ի առջև բարձրացված), որոնց լուծման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու փոխարեն փորձ է արվում քողածածկել նման եղանակով և դարձնել այդ խնդիրներն արդարացնելու յուրօրինակ միջոց:

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման անհաշվենկատ և արդարադատության ընդհանուր շահերից չբխող հայտարարություններից և գործընկերային մթնոլորտում, առանց ավելորդ զգացմունքայնության և լարվածության հարուցման, հանրային ադեկվատ և հիմնավորված պահանջներին ականջալուր՝ օրենքի տառին համապատասխան, յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում շարունակել իր ոլորտում առկա խնդիրների լուծման, բարեփոխման նախաձեռնություններն ու հանձնառությունները:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930