Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթի զգացում, իմ կարծիքով, շատ մարդիկ, շատ այլ տեղ, ավելի շատ պիտի ունենային». Վլադիմիր Վարդանյանի արձագանքը՝ Հրայր Թովմասյանին

Հունիս 24,2020 14:08

«ԱԺ-ում տեղի ունեցածի համար ամոթի զգացում ունեմ»,- ասել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ համարելով նախաձեռնությունը օրենքից դուրս:

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ զրույցում արձագանքելով նրան, ասաց, որ կարող է դիմել իրավապահ մարմիններին. «Ինչ վերաբերում է ամոթի զգացմանը, ապա ամոթի զգացում, իմ կարծիքով, շատ մարդիկ, շատ այլ տեղ, ավելի շատ պիտի ունենային»:

Այս օրերին նաեւ շրջանառության մեջ է դրվել ԱԺ ամբիոնից Վլադիմիր Վարդանյանի այն ելույթը, որտեղ ասում է, որ առաջին կուրսից մենք գիտեինք, որ 213 հոդվածն ԱԺ-ում չի կարող փոխվել, որովհետեւ վերաբերում է դատական իշխանության ձեւավորմանը:

Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Ես նման բան չեմ ասել: Ես ասել եմ, որ ընդհանրապես զարմանում եմ, թե ինչու 213 հոդվածը, որը թեեւ անցումային դրույթներում էր զետեղված, կարող է փոփոխվել ե՛ւ ԱԺ-ի կողմից, ե՛ւ հանրաքվեի միջոցով, որովհետեւ հոդվածն ամբողջությամբ վերաբերում է դատական իշխանության գլխին ու տրամաբանական կլիներ, որ նրա նկատմամբ կիրառվեր նույն կանոնը, որը կիրառվում է դատական իշխանության վերաբերյալ դրույթների փոփոխման համար: Վերջին շրջանում ես էլ եմ մանիպուլյացիաները տեսնում, թե բա ինչպե՞ս ստացվեց, որ ԱԺ-ն գնաց փոփոխման, բա այսպես էիք ասել: Այն մոտեցումը, որն ամրագրված էր «Հանրաքվեի մասին» որոշման նախագծում ու որը ենթադրում էր մինչեւ 2015-ը նշանակված բոլոր 7 դատավորների պաշտոնավարման ավարտին, ենթադրում էր քաղաքացիների քվեի հայցում: Այս ձեւակերպումները վերաբերում են ոչ թե լիազորությունների դադարեցմանը, այլ մեկ միասնական, միասեռ կարգավիճակով օժտված դատավորների ապահովմանը»:

Վլադիմիր Վարդանյանի մանրամասն բացատրությունը՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930