Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը պատրաստ է քննարկել վիզայի ազատականացման հարցն Ադրբեջանի հետ. Օլիվեր Վարելի

Հունիս 24,2020 13:41

Հարևանության և ընդլայնման հարցերով Եվրամիության հանձնակատար Օլիվեր Վարելին կարծում է, որ ԵՄ-ն պատրաստ է քննարկել Ադրբեջանի հետ վիզայի ազատականացման հարցը:

Ինչպես հաղորդում է SchengenVisaInfo.com կայքը, Վարելին այս մասին ասել է Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հետ տեսակոնֆերանսի ավարտից հետո տեղի ունեցած առցանց կոնֆերանսի ժամանակ: ԵՄ հանձնակատարի խոսքով՝ առաջիկայում կարող է քննարկվել Արևելյան գործընկերության անդամ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համար վիզայի ազատականացման հարցը:

«Մեր չափորոշիչները և պայմանները հայտնի են: Եթե մեզ դիմեն նման խնդրանքով, իհարկե կքննարկենք»,-ասել է Վարելին:

Նա նաև ընդգծել է, որ «Արևելյան գործընկերությունը Եվրոպայի համար» գլխավոր առաջնահերթություններից է և կշարունակի այդպիսին մնալ:

ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեփ Բորելը ևս մասնակցել է տեսակոնֆերանսին:  «Այսօր մենք հստակ ուղերձ ենք հղել Արևելյան մեր գործընկերներին առ այն, որ նույնիսկ ամենաբարդ ժամանակներում կարող են հույսը դնել մեզ վրա: Միևնույն ժամանակ մենք պետք նայենք դեպի ապագան և մտածենք, թե ինչպես լավագույնս կառուցենք այդ հարաբերությունները»,-ասել է նա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930