Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ բացակա կդնեն, չպետք է հապաղենք. Պետք է միասին քննարկել սահմանը բացելու հնարավորությունը». «Ժամանակ»

Հունիս 24,2020 13:10

Շատ կարևոր է, որ օր առաջ շահագրգիռ քննարկում կազմակերպենք պարետատան, առողջապահության, էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Պետք է միասին քննարկել սահմանը բացելու հնարավորությունը: Մենք չենք ասում՝ անպայման բացենք: Մենք ասում ենք՝ առաջին հերթին քննարկենք բացման անհրաժեշտությունն ու հնարավորությունը»,- մտահոգություն հայտնեց Մեխակ Ապրեսյանը:

«Շատ երկրներ արդեն սահմանները բացում են և ունեն զբոսաշրջության վերսկսման իրենց ուղեցույցները, պրոտոկոլները: Օրինակ՝ Եգիպտոսն ընդունում է և՛ Հայաստանից, և՛ ԱՊՀ բոլոր երկրներից զբոսաշրջիկների:

Նույնիսկ թեստ չի պահանջում, ջերմաչափում անելով բավարարվում են: Բայց այստեղ նորից հարց է առաջանում՝ մեր ելքը ինչպե՞ս պետք է լինի, մենք ինչպե՞ս պետք է դուրս գանք: Վերադառնալիս ինչպե՞ս են մեզ ընդունելու: Բոլոր մանրամասները պետք է քննարկվեն: Ներգնա տուրիզմի մասով ևս պետք է քննարկենք: Դրսից զբոսաշրջիկը գա, ի՞նչ պայմաններով ենք ընդունելու, սահմանը հատելիս ինչպե՞ս պետք է լինի, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում ինչպե՞ս պետք է լինի, նրանց պահելը, պայմանները և այլն: Սրանք կարևորագույն կետեր են, որոնք շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մենք պետք է քննարկենք: Օր առաջ պետք է դա անել: Շատ երկրներ, որոնք բացում են սահմանը, արդեն մշակել են: Մենք կարող ենք այդ ամբողջ փորձը վերցնել, նայել, քննարկել, մեր առանձնահատկություններից ելնելով՝ որոշակի փոփոխություններ կատարել ու ուղեցույցները մշակել: Մեզ բացակա կդնեն, մենք չպետք է հապաղենք: Եթե շատ երկրներ արդեն հայտարարում են հուլիսի 1-ից սահմանները բացելու մասին, ապա եթե մենք հապաղենք ու հետ մնանք այդ երկրներից, համաշխարհային շուկայում մեզ բացակա կդնեն:

Հետո մենք կարող է որոշակի քայլեր արած լինենք, բայց արդեն մեզ բացակա դրած լինեն: Օր առաջ այդ քննարկումը պետք է կազմակերպել»,- ասաց Մեխակ Ապրեսյանը:

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930