Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Բադալյան. Հայաստանում անձնիշխան համակարգ է ձևավորվում, որն առաջնորդվում է կառավարման ավտորիտար ձևով. «Փաստ»

Հունիս 24,2020 12:33

Քաղաքագետ Արմեն Բադալյանի դիտարկմամբ, այսօր Հայաստանում տեղի ունեցող զարգացումները պետք է դիտարկել բացառապես անձնիշխան համակարգի ամրապնդման համատեքստում:

«Ես բազմիցս եմ նշել, որ 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո Հայաստանում անձնիշխան համակարգ է ձևավորվում, որն առաջնորդվում է կառավարման ավտորիտար ձևով: Այդ համակարգը չի հանդուրժում որևէ այլընտրանքային մարմնի գոյություն, որը դուրս է այդ համակարգից: Լինի դատական մարմին՝ ինչպիսին ՍԴ-ն է, լինի 0,01 տոկոս վարկանիշ ունեցող մարմին՝ ինչպիսին Հանրային խորհուրդն է, թե լինեն անգամ քաղաքական ազդեցիկ մրցակիցներ, միևնույն է, բոլորը նույն գծի վրա են, և բոլորին պետք է ենթարկեցնել:

Ի դեպ, նման համակարգի պարագայում ոչ միայն քաղաքական ու պետական ինստիտուտներն են ներառվում անձնիշխան համակարգի մեջ, այլև ընդդիմությունը: Այն վերածվում է գրպանային ընդդիմության:

Այդ անձնիշխան համակարգը ստիպում է, որ ընդդիմությունը ևս իրեն ենթարկվի, իսկ եթե չենթարկվի, ուղղակի չեզոքացնում կամ վերացնում է, իհարկե, ոչ ֆիզիկապես:

Մեծ հաշվով, այս համակարգը չի հանդուրժում որևէ այլընտրանք ու վերացնում է իրեն չենթարկվող ցանկացած գործոն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ հիմա մենք ականատես ենք լինում նկարագրված երևույթին:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930