Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սա այնքան լայն կարգավորում էր, որ ցանկացած ներդրող, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքին ծանոթանալով, Հայաստանի մասին ուղղակի կմոռանար. «Հրապարակ»

Հունիս 24,2020 12:48

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, որով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում կատարված փոփոխությունները ՀՀ նախագահի դիմումի հիման վրա ճանաչվել են հակասահմանադրական, բարդացնելու է քննիչների կյանքը: Նրանք հույս ունեին, ունենալով այդ օրինագծերը, Քրեական օրենսգրքի մոտ 50 հոդվածներով հեշտացնել իրենց աշխատանքը: Հանրահայտ փաստ է, որ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում նրանք հաջողություններ չունեն: Մինչ օրս ոչ մի կոռուպցիոն գործ դատարան չի հասել:

Նշվում էր, որ խոսքը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին է, որոնց բացահայտումը հեշտացնելու էին այս օրինագծերը: Սակայն թվարկված հոդվածները, որոնցով հարուցված վարույթների ընթացքում կարելի էր բացահայտել բանկային գաղտնիքը, վառ երեւակայության դեպքում էլ կոռուպցիոն չես համարի՝ է՛լ սպանություն, է՛լ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, է՛լ փոխպատվաստման եւ վիրահատություն կատարելու կանոնները խախտելը, է՛լ մարդու առեւանգում, ազատությունից ապօրինի զրկելը, ապօրինի զենք-զինամթերք պահելը եւ այլն:

«Վերջին հաշվով, այս օրենսդրական նախաձեռնության առանցքը կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունն է, մինչդեռ վիճարկվող նորմում ներառված են այնպիսի հանցատեսակներ, որոնք անմիջականորեն չեն առնչվում նշված երեւույթի հետ»,- գրում է նշված օրինագծերը հակասահմանադրական ճանաչելու գործով ՀՀ նախագահի ներկայացուցիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գեւորգ Դանիելյանը: Նա «խիստ վերացական եւ անհարկի լայն դիապազոնով նորմ» է գնահատում դրույթը, որի համաձայն՝ բանկային տեղեկատվությունը բացահայտվում է, եթե դա անհրաժեշտ է «գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար», ինչը ողջամտորեն հնարավոր այլ եղանակով պարզել չեն կարող:

Սա այնքան լայն կարգավորում էր, որ ցանկացած ներդրող, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքին ծանոթանալով, Հայաստանի մասին ուղղակի կմոռանար:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930