Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Գևորգյանը նշել է՝ առաջիկայում գինը կդառնա 2 դիմակի դիմաց 150 դրամ. ՏՄՊՊՀ նախագահը միացել է քաղաքացիներին դիմակներ բաժանելու նախաձեռնությանը

Հունիս 24,2020 10:46

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին աշխատանքային օրվա ավարտից հետո մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Հաղթանակ» զբոսայգում, բժշկական պաշտպանիչ դիմակներ է բաժանել անցորդներին:

ՏՄՊՊՀ նախագահը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները պահպանելու համար:

«Այս ակցիան քաղաքացիների սոցիալական պատասխանատվության բարձրացմանն ուղղված ևս մեկ քայլ է,միմյանց նկատմամբ հոգածություն ցուցաբերելու ևս մեկ առիթ:

Այս փուլում շատ կարևոր է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը գիտակցի, որ իրենից շատ բան է կախված, և պարզ կանոններով, մասնավորապես, դիմակ կրելու միջոցով կարող է կարևոր քայլ կատարել համավարակի ընթացքը կասեցնելու ուղղությամբ՝ թույլ չտալով, որպեսզի հիվանդությունը տարածվի՝ վտանգելով իր և իր հարազատների, հարևանների, գործընկերների կյանքն ու առողջությունը»,- նշել է Գեղամ Գևորգյանը:

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ շուկայում դիմակների գների տեսանելի նվազում է արձանագրվել: Տեղական արտադրության դիմակների մեծածախ գինը 60 դրամ է, մանրածախը՝ 70-110 դրամ, ներկրվող դիմակների գները ևս իջնում են, և ակնկալվում է, որ այդ միտումը շարունակական է լինելու, ինչը հնարավորություն կտա, որպեսզի դիմակների կրման պարտադիր պահանջի կատարումը շատ մեծ սոցիալական բեռ չլինի քաղաքացիների համար:

Նա հիշեցրել է, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղական ընկերությունների համագործակցության շնորհիվ քաղաքացիները կարող են մատչելի գնով պաշտպանիչ դիմակներ ձեռք բերել նաև հանրային վայրերում, մասնավորապես մետրոյի կայարաններում տեղակայված ինքնաշխատ տաղավարների միջոցով: Գեղամ Գևորգյանը նշել է, որ առաջիկայում դրանց գինը կդառնա 2 հատի դիմաց 150 դրամ:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Արմեն Մաղաքյանի խոսքով՝ բնակիչների շուրջ 90 տոկոսից ավելին արդեն դիմակներ կրելու պահանջը պահպանում է: Թաղապետարանն իր հերթին շարունակում է իրազեկման աշխատանքներ իրականացնել:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության

պետական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930