Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրենց փորձն ու գիտելիքները կներդնեն համաճարակի դեմ պայքարում. ժամանել է ֆրանսիացի բժիշկների երկրորդ խումբը Լորան Փափազյանի գլխավորությամբ

Հունիս 24,2020 10:33

Երեկ երեկոյան Հայաստան է ժամանել ֆրանսիացի բժիշկների նոր խումբ ռեանիմատոլոգ Լորան Փափազյանի գլխավորությամբ։

Նրանք աջակցելու  են հայ բժիշկներին Covid-19-ի դեմ պայքարում, իրենց լավագույն փորձն ու գիտելիքները ներդնելու Հայաստանում համավարակի հետևանքով ստեղծված ճգնաժամի հաղթահարման համար։

Խումբը ղեկավարում է Ֆրանսիայում հայտնի բժիշկ, պրոֆեսոր Լորան Փափազյանը, որը Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավարն է, Մարսելի բժշկական համալսարանի պրոֆեսոր և բժշկության ոլորտում առաջատար գիտնական։ Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ պայքարում բժիշկ Լորան Փափազյանն առաջամարտիկներից է, և մեծ ներդրում է ունեցել համավարակի դեմ պայքարում հաղթանակ գրանցելու ռազմավարության ուրվագծման մեջ։

Պրոֆեսոր Փափազյանի համոզմամբ, այն տարածաշրջանները կամ երկրները, որոնք արդեն մոտ են ճգնաժամը հաղթահարելուն՝ պարտավոր են շղթայական եղանակով իրենց փորձը փոխանցել ճգնաժամում գտնվող երկրներին։

Սա ֆրանսիացի բժիշկների արդեն երկրորդ խումբն է, որ ժամանում է Հայաստան՝ օգնելու Հայաստանի իրենց գործընկերներին Covid-19-ի դեմ պայքարում։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930